«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար ապրիլի 26-28-ը Աղվերանում կազմակերպում է 2-օրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. ԵԱՏՄ տնտեսական մարտահրավերները» խորագրով։
Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել լրագրողների մասնագիտական պատրաստվածությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության տնտեսական մարտահրավերները և ակնկալվող հեռանկարները լուսաբանելու գործում։

Միջոցառման ժամանակ զեկույցով հանդես են գալու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ոլորտի պատասխանատու բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար փորձագետներ:
Մեկնումը կլինի Երևանից ուրբաթ օրը, ժամը 18:30-ին, վերադարձը` կիրակի, ժամը 18:00-ին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 22-ի ժամը 12:00-ն է։ Դիմումի ձևին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։