Իսլանդիայում ընթացող Ռեյկյավիկ Օփենի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱՐՊԱ կայծակնային մրցաշարը, որին մասնակցեցին 75 շախմատիստ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մրցաշարին մեր ներկայացուցիչներից մասնակցեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը:

7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ջոնս Գավեյնը, իսկ նույնքան միավոր վաստակած Յորդեն վան Ֆորեսթը դարձավ երկրորդը: