Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջազգային մրցույթ։ Այս մասին, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի արդյունքում ամբողջ տանիքն այրվել է, կառույցի մեծ մասը վնասվել է։ Նախագահ Մակրոնը խոստացել է խորհրդանշական կառույցը վերականգնել 5 տարում։ Կառույցի վերականգնման համար արդեն իսկ նվիրատվությունների գումարն անցել է 1,1մլրդ եվրոյից։

Նշենք նաև, որ տաճարում հրդեհը բռնկվել էր շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ։