Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդարանում մեծամասնության խմբակցության ղեկավարն ասում ա՝ նպատակահարմար չենք գտնում այս պահին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել քաղաքական կառույցներ: Միգուցե հետագայում քննարկենք ու հասկանանք: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն երբեք, որևէ պարագայում չպետք ա լինեն քաղաքական կառույց: Որևէ պարագայում: Ձևակերպումներում պետք ա լինել ճշգրիտ: Խոսքը այդ կառույցների ղեկավար պաշտոնները քաղաքական դարձնել չդարձնելու մասին ա, ոչ թե կառույցները քաղաքական դարձնել չդարձնելու: Եվ ավելին, հարցի գինը հենց էն ա, որպեսզի ստեղծվի առավելագույն արդյունավետ մեխանիզմ՝ կառույցների քաղաքականացում երբեք թույլ չտալու համար: Հիմա, դրա համար ղեկավարների պաշտոնը քաղաքական պաշտոն դարձնելն ա ճիշտ, թե հակառակը, սա արդեն բնականաբար քննարկումների, մասնագիտական և քաղաքական մոտեցումների հարց ա»։