Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները:

Հունաստանում ընթացող առաջնության 3-րդ տուրում Հայաստանը մրցում էր Ավստրիայի հավաքականի հետ: Հայ շախմատիստները հաղթեցին 0,5։3,5 հաշվով: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո թիմն առաջատարների շարքում է:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: