Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը ու նախկին գրասենյակում ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում։ Այս մասին է հայտարարել Պողոսյանի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, Պողոսյանի առանձնատուն «ներխուժել են ԱԱԾ զինված աշխատակիցներ», իսկ պատգամավորի նախկին գրասենյակը խուզարկվում է։

«Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն», - ասվում է հայտարարությունում։