Կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, հայտնում է «Հայկական ժամանակը» ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի վրա հղումով:

«Քննարկվել է կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցեր, նաև «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:

Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» գործարանի ղեկավարությունն աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել գործարանի 1200 աշխատակցի: Ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։