Սպիտակ Տունը խոստացել է այլևս (սիրիացի քրդերի շահերը ներկայացնող) «Ժողովրդական պաշտպանության ուժերին» սպառազինություն չմատակարարել:

Թուրքական Anadolu գործակալության պնդմամբ` Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերն այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիլ Քալընի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Կողմերը նաև պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայում` հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- նշում է թուրքական գործակալությունը: