«Սպայկայի» անվտանգության պետի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել
2019թ-ի ապրիլի 18-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում: Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983թ-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում