Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։

Նա թուրքական դատարանի կողմից մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի հետ» կապեր ունենալու մեջ։

Ընդգծվում է, որ հրապարակված վճռով խախտվել է դատապարտյալի խոսքի ազատության իրավունքը։ Նշվել է, որ թուրքական դատարանը դատապարտյալի դեմ ապացույցները հավաքել է նրան կալանավորելուց հետո միայն։

Հիշեցնենք, որ Ալթանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից մեկ օր անց։ Դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման։