Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ղարաբաղյան ճակատի պայմանական հակառակորդի պաշտպանական դիրքերին:

Վարժանքները, որի օրն ու վայրը չի հստակեցվում, անց են կացվել պաշտպանության նախարարի՝ 2019թ-ի մարտական պատրաստվածության պլանի շրջանակներում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։