Իսպանիայում մեկնարկել է Լա Ռոդա միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 16 երկրի 256 շախմատիստ, այդ թվում՝ 13 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երեկ կայացած առաջին տուրում Գրիգորյանը հաղթանակ է տարել Իսպանիան ներկայացնող Խինես Աբադ Պեդրոյի նկատմամբ: