Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005թ-2015թթ-ի ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձևակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը և մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3 090 000 դրամ գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության: