Հանրապետության տարածքում ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։