«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Այս մասին գրում է Tert.am-ը։

«Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանք ազատ են արձակվել»,- ասել է Գաբրիելյանը:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածը սահմանում է՝ hասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:

Նշենք, որ sutNikol նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ ակցիա էին իրականացրել` Երևանի և մի քանի մարզերի փողոցներին գրելով sutNikol նշումներ, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանություն: Այնուհետև ՔՊ մի քանի անդամներ սպիտակ ներկով մաքրել էին Երևանի մի քանի փողոցներում արված sutNikol գրությունները: