ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:

Նշենք, որ Ամալյա Ենգոյանը 2000-2018 թթ-ին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ, 2018 թ. հունիսի 27-ից՝ Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ: