Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» հերթական բողոքի ցույցը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ անցկացնել, որտեղ վերջերս մեծ հրդեհ է տեղի ունեցել: Բողոքի ակցիան կայանալու է ապրիլի 20-ին:

«Նոտր Դամում հրդեհից հետո ոստիկանությունը հրահանգ է տվել անվտանգության գոտի սահմանել, որտեղ արգելված կլինի մարդկանց տեղաշարժն ու տրանսպորտի երթևեկությունը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշատակված գոտում, մասնավորապես, չի կարելի անցկացնել երթեր, հանրահավաքներ, ցույցեր, գրում է «Կոմերսանտը»: