Ապրիլի 23-ին` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով, հայտնում է Yerkir.am-ը:

Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: