Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը այցելել են ավիացիոն վերանորոգման գործարան, ինչպես նաև մասնակցել են ռազմաօդային ուժերի ՄիԳ–29 կործանիչների համար նախատեսված ուսումնամարզական կենտրոնի բացմանը։

Ռազմ․ինֆո-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ուսումնամարզական կենտրոնը հագեցած է ՄիԳ-29-ի ինքնաթիռին հարմարեցված մարզասարքերով (սիմուլյատոր), ինչի միջոցով օդաչուները կարող են իրականին մոտեցված պայմաններում թռիչքներ կատարել:

Թե ավիացիոն վերանորոգման գործարանը, և թե ՄիԳ–29 կործանիչների ուսումնամարզական կենտրոնը տեղակայված են Ադրեբաջանի ԶՈւ «Նասոսնայա» ավիաբազայի տարածքում, որտեղ էլ Ադրբեջանի հենց ՄիԳ-29-երի մշտական տեղակայման վայրն է: