«Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների մրցույթում: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում․

«Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել։ Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոր ալիք» միջազգային մրցույթի կիսաեզրափակչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,- նշում է Տյոմը:

«Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոսի 24-29-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում: