Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։

ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունների շարքը Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում մահապարտ ահաբեկիչներ են իրագործել:

Վերջին տվյալներով, պայթյուններից զոհվել է 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել: