Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ավելի վաղ զբաղեցրել էր պետության ղեկավարի պաշտոնը, չի պլանավորում մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ընթացիկ քաղաքական շրջանում ես ինձ այդ կարգավիճակում չեմ տեսնում: Սակայն աշխատել, բնականաբար, կշարունակեմ»,-ասել է Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: