Ապրիլի 24-ին երթևեկությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի: Դա արվում է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Երթևեկությունը կսահմանափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից մինչև 24։00-ը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: