Ղազախստանի նախկին նախագահ և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համագումարում առաջարկել է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար Կասիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

Ըստ Նազարբաևի, որպես Ղազախստանի Սենատի նախագահ Տոկաևը «հսկայական ավանդ ունի խորհրդարանական կյանքի զարգացման գործում» և եղել է իր «հավատարիմ թիմակիցը», գրում է Tengrinews-ը:

Նազարբաևը նշել է, որ Տոկաևը գլխավորել է կառավարությունը «Ղազախստանի համար ամենադժվարին ժամանակներում»: