Սյունիքի մարզի Խդրանց գյուղի՝ 1899 թ. կառուցված եկեղեցու կողային պատը փլուզվել է։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, 21-ին փրկարարները սահմանազատել են տարածքը, 23-ին տարածք է այցելել մարզպետի տեղակալներից մեկը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փլուզված պատի մակարեսեը 180 քմ է։

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:

Մարզպետարանից հայտնել են, որ կարևորում են մշակութային հուշարձանների պահպանությունը, խնդիրը գտնվում է մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում։

Քայլեր են իրականացվում գումարի հայթայթման համար։