Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Մի քանի գրքերի հեղինակ, Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, ով ճանաչում է թուրքական պետության կողմից իրականացրած 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը»։