Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրել է, որ սա դեպի համաձայնագրի ամբողջական վավերացումը տանող ևս մեկ քայլ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համաձայնագիրը միաձայն վավերացրել էր Հունգարիայի խորհրդարանը: