«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

«Ապրիլի 23-25 «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»։