Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Սուլթանահմետ հրապարակում ապրիլի 24-ին նախատեսված` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության անցկացումը:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12։00-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի` Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սուլթանահմետ հրապարակում պետք է արարողություն կազմակերպեր: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին, որոնց թվում էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, զգուշացրել է, որ նահանգապետարանը չի թույլատրում ցույցերի անցկացումը, հայտնում է Yerkir.am-ը gazeteduvar.com.tr կայքի վրա հղումով:

Ֆրանսիայից եկած պատգամավորներն ու Փայլանը լքել են հրապարակը և մոտակա ժամերին հայտարարություն կանեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: