Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի։

«Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով այս տեսանություն ու այն ուղեկցելով Մենք Երբեք Չենք Մոռանա, Ոչ Ժխտումին հեշթեգերով: