«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին։ Գործողությունը կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

Մի ֆրանսիացի փորձագետ նշել է, որ այդ գործողությունը բացառիկ դեպք է, քանի որ ահաբեկչության ճանապարհով փորձել են վերականգնել արդարությունը և վրեժխնդիր լինել ազգի տանջանքների համար։