Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք հիշատակում ենք հայերի ու մյուս քրիստոնեաների ցեղասպանության 104-րդ տարելիցը։ Երբեք թույլ չտանք մոռանալ այս ահավոր ողբերգությունն ու Գերմանիայի մասնակցությունը։ Ժամանակն է, որ այս թեման ներառվի դասագրքերում, ինչպես նաև հերերոների և հոտենտոտների ցեղասպանությունը»,- գրել է Օզդեմիրը։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ 2016թ-ին Գերմանիայի բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։