2019թ. ապրիլի 24-ից մինչև մայիսի 1-ը միջազգայնորեն հայտարարված է Գլոբալ արշավ հանուն կրթության շաբաթ (The Global Action Week for Education):

«Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր մասնակցության մասին․

«Արշավի նպատակն է՝ կարևորել յուրաքանչյուրի կրթության իրավունքը, ինչպես նաև՝ պատասխանատվության կանչել պետություններին և միջազգային հանրույթին՝ ապահովելու որակյալ, հասանելի, ներառական և անվճար կրթության իրավունքի իրացումը յուրաքանչյուրի համար:

«Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ը միանում է Գլոբալ արշավին հանուն կրթության նախաձեռնությանը: Առաջիկա օրերի ընթացքում մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրելու Հայաստանում կրթության իրավունքի իրացման մարտահրավերներին՝ երկրի ստանձնած ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համատեքսում»: