Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին էր ընտրվել հրաժարականից մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 17-ի ընտրություններով։

Հաշվի առնելով այդ հանգամանքը` կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հունիսի 9-ին Վարդաշենում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Նման առաջարկ գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Թե որն էր Արթուր Մանուկյանի հրաժարականի պատճառը, որոշման նախագծում չի մանրամասնվում։