Երևանի Հանրապետության հրապարակում նոյեմբերի 30-ին սկսվել են Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի (եղևնու) տեղադրման աշխատանքները:

Նախորդ տարի տոնածառի հավաքման աշխատանքները մեկնարկել էին դեկտեմբերի 1-ին: Գլխավոր տոնածառն ուներ 32 մետր բարձրություն:

Յուրաքանչյուր տարվա տոնածառն ունենում է իր ուրույն տեսքը, սպասենք այս տարվա զարդի հավաքման աշխատանքների ավարտին։