Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է առաջացել Դավիթ-Գարեջի վանական համալիրի պատճառով:

Կիրիոն քահանան լրագրողներին ասել է, որ ադրբեջանցի սահմանապահները Ուդաբնո վանական համալիրի մուտքի մոտ տեղաշարժն արգելող նշաններ են տեղադրել և խոչընդոտել են հոգևորականների մուտքը վանական համալիր։

Կիրիոնի խոսքով՝ միջադեպի պատճառը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունն էր՝ սահմանի վիճահարույց հատվածների շուրջ արագ համաձայնության գալու վերաբերյալ, ինչի մասին նա խոսել էր Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Նշվում է, որ Վրաստանի արտգործնախարարության միջամտությունից հետո միայն ադրբեջանցի սահմանապահները բացել են վանական համալիրի մուտքը: