Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը Ուրուգվայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել:

Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Դա կապված է այն բանի հետ, որ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը այցելել է Ուրուգվայ և պաշտոնական հանդիպումներ ունեցել այնտեղ:

Հավելենք, որ այցը կայացել է Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով: