Նոր մարզաձևեր են ընդգրկվել պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրում
2020 թվականին Լոզանում կայանալիք պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2 նոր մարզաձև՝ 3х3 հոկեյ և դահուկային լեռնագնացություն:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ՝ դահուկային լեռնագնացությունը խաղերի ծրագրում ընդգրկվել է որպես Շվեյցարիայի ֆրանսիական հատվածի՝ Ռոմանդիայի պատմության և ավանդույթների հարգանքի նշան:
Մրցումները կանցկացվեն 3 մրցատարածությունում՝ անհատական, սպրինտ և խառը փոխանցումավազք»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում