Մարտ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’213 գործարք։ Այս ցուցանիշը 2019թ-ի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018թ-ի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխանցմամբ՝ Երևանում 2019թ-ի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ² մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019թ-ի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018թ-ի մարտ ամսվա համեմատ՝ 9.6 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019թ-ի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ² մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019թ-ի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով: