Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն ու կպչողականությունն ապահովող ջերմաստիճանի պայմաններում փոսային նորոգումներ են իրականացվում Արարատի, Ապարանի, Դիլիջանի, Էջմիածնի, Մարտունու, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։