ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- նշված է հրամանագրի մեջ:

Դեսպանի նստավայրը Մադրիդն է։