Շատ գիտնականներ ահազանգում են, որ սպիտակ արջերը վերանում են։ Լուսանկարիչ Փոլ Նիկլենը ներկայացնում է լուսանկարներ, որում պարզ երևում է, թե ինչ տեսք ունեն սպիտակ արջերը սովի պայմաններում։

«Ահա այսպիսի տեսք ունեն հյուծվող, մահացող սպիտակ արջերը, որոնք երկար ժամանակ քաղցած լինելու հետևանքում թաթերի վրա չեն կարողանում կանգնել։ Նրանք՝ ներկայացված նկարներում տանջվելով փորձում են շարժվել դեպի ձկնորսների լքված գյուղի ուղղությամբ՝ ուտելու որևէ բան գտնելու հույսով։ Նկարներից մեկում երևում է, որ արջը գտել է սնունդ, որը սակայն հետո պարզվեց, որ նստարանի փափուկ մաս է։ Նշենք, որ վայրի կենդանիներին կերակրելը անօրինական է, իսկ սպիտակ արջերին՝ գոյատևելու համար անհրաժեշտ է մոտ 100 կգ միս։ Նրանք սովորաբար սնվում են ծովային մանր կենդանիներով, սակայն դրա համար նրան անհրաժեշտ է սառցապատ տարածք։ Երբ սառույց և ծով չի լինում, և արջերը՝ մնալով ցամաքում երկար ժամանակ, սկսում են սովամահ լինել։

Այս ամենը նկարագրում ենք այն հույսով, որ այն կօգնի աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հասկանալ այսօր առկա համամարդկային և համաշխարհային խնդիրը։

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե չդադարեցնենք կամ չկրճատենք ածխածնային արտանետումները աշխարհի սառույցների հալոցքը կշարունակվի, և արդյունքում բազմաթիվ սպիտակ արջեր կմահանան սովի պատճառով։

Այս նկարներով փորձում ենք աշխարհին ցույց տալ առաջիկա տասնամյակում կլիմայական փոփոխությունների, բնության և մարդկության նկատմամբ դրանց ազդեցության և հետևանքների խնդրի լրջությունը»։