Հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզները նշել է, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք է, իսկ Ադրբեջանին՝ ոչ: Պոզներն այս հայտարարությունն արել է ի պատասխան Բահրոմա Ռաջաբովայի հարցին՝ հարկավո՞ր է արդյոք ժողովրդավարություն հետխորհրդային երկրներին և արդյոք հնարավոր է դրան «պատրաստ» լինել:

«Որոշ հետխորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով, պետք է՝ Բալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ՌԴ-ին: Մյուսներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին՝ այսօրվա դրությամբ, հավանաբար, պետք չէ»,- ասել է լրագրողը, գրում է «Պոզներ Online»-ը:

«Եվ, ի վերջո, ինձ թվում է, որ այս կամ այն ժողովուրդը «պատրաստ» է լինում այս կամ այն բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ «պատրաստ է», այն ժամանակ էլ դա տեղի է ունենում»,- հավելել է Պոզները: