Ապրիլի 27-ին Լոնդոնի շքեղ Hilton հյուրանոցում տեղի է ունեցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթը, որին մասնակցում են նախկին խորհրդային միության անդամ երկների ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անգելինա Չոբանյանը, ով նաև արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, իսկ երրորդ տեղը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Լաուրա Մուխտարը։

Միսս ԽՍՀՄ մրցույթը 3 տարի անցկացվել է Մոսկվայում՝ մինչ 1991թ.-ին ԽՍՀՄ փլուզումը։ Սակայն մրցույթը Լոնդոնում կայացել է 7 տարի։ Այն ընդլայնվում է ու 2018թ.-ին մրցույթը տեղի է ունեցել Մոնակոյում ու դառնալու է ամենամյա միջոցառում։

Նշվում է, որ այս տարի մրցույթի մասնակիցների մեջ շատ են եղել ուկրաինուհիները՝ չնայած Ռուսաստանի հետ հակամարտությանը։