անօդաչու թռչող սարք

Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի ԱԹՍ

Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի ԱԹՍ

Կոտայքի մարզի մի քանի համայնքներում մի քանի րոպե առաջ բնակիչները լսել են պայթյունի ուժեղ ձայներ։ Արծրուն Հովհաննիսյանը այդ մասին նշեց, որ հայկական կողմի ՀՕՊ-ն է աշխատում և անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մի փոքր անց հայտնում է․ «ՀՀ Կոտայքի մարզի օդային…

Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS

Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդները, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ: Այս մասին գրում է «Ռազմ․ինֆո»-ն։ Ի…

ՊՆ․ Ոչ մի հայկական ԱԹՍ չի խոցվել

ՊՆ․ Ոչ մի հայկական ԱԹՍ չի խոցվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։ «Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը մենք կտեղեկացնեինք»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան…

Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդները

Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդները

Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մասերի լուսանկարներ։ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային…

«Պարի լուս» ադրբեջանական օդային միջոցներին

«Պարի լուս» ադրբեջանական օդային միջոցներին

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության…

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: «ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը…

Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանը 5-10 անօդաչու սարք է կորցրել

Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանը 5-10 անօդաչու սարք է կորցրել

Ճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում հայտարարել է, որ հուլիսի 12-ից սկսած հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի 5-ից 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Hermes 900 մոդելի։ Այս մասին ։ Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն հստակ տիրապետում է հակառակորդի զորքի բոլոր տեսակի տեղաշարժերին,…

Առաջին անգամ ՀՀ-ի արտադրության մարտական ԱԹՍ է կիրառվել

Առաջին անգամ ՀՀ-ի արտադրության մարտական ԱԹՍ է կիրառվել

Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։ «Փայլուն արդյունքներ…

ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ բոլոր ագրեսիվ գործողությունները կստանան համարժեք պատասխան

ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ բոլոր ագրեսիվ գործողությունները կստանան համարժեք պատասխան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Նա նաև հիշեցրել է, որ հուլիսի 14-ին հարվածային…

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդ քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդ քաղաքի ուղղությամբ

Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Տավուշի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր…