Մարուքյան

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Արարատ Միրզոյանին

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Արարատ Միրզոյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։…

Էդմոն Մարուքյանը կոչ է արել առցանց բողոքի ցույց անել հարկային նոր փոփոխությունների դեմ

Էդմոն Մարուքյանը կոչ է արել առցանց բողոքի ցույց անել հարկային նոր փոփոխությունների դեմ

ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի՝ մասնավորապես գույքահարկի դրույքաչափի փոփոխությունների մասին՝ ընդգծել է, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում գույքահարկ չեն վճարել, այժմ ստիպված կլինեն վճարել այն:…

«Մարտի 1-ին և հոկտեմբերի 27-ին իրականացված բռնությունները Մարուքյանը համարում է «Ձեռքբերումներ»․ Լյովա Եղիազարյան

«Մարտի 1-ին և հոկտեմբերի 27-ին իրականացված բռնությունները Մարուքյանը համարում է «Ձեռքբերումներ»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում մարդկանց ծեծելը հանցագործություն է: Դա արմատախիլ պետք է անել: Երևույթին գնահատական տալիս Էդմոն Մարուքյանը ասում է. «Տարիներով ձեռքբերումները հերթով կորցնելով՝ գնում ենք դեպի…

Ազգային ժողովում ծեծկռտուքի դեպքով քրեական գործ չի հարուցվի

Ազգային ժողովում ծեծկռտուքի դեպքով քրեական գործ չի հարուցվի

ԱԺ-ում ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է։ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի…

Արտակարգ դրությունը երկարաձգելն օրենքի խախտում է, իսկ նպատակը քաղաքական է․ Էդմոն Մարուքյան

Արտակարգ դրությունը երկարաձգելն օրենքի խախտում է, իսկ նպատակը քաղաքական է․ Էդմոն Մարուքյան

Արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելը հակասում է գործող օրենքին և քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝…

ԱԺ-ի միջադեպի առթիվ հրավիրվել եմ ՀՔԾ․ Էդմոն Մարուքյան

ԱԺ-ի միջադեպի առթիվ հրավիրվել եմ ՀՔԾ․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցութան ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է․ «Մայիսի 13-ին հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու»։ Նա նաև տեղեկացվել է, որ մայիսի 8-ին խորհրդարանում միջադեպի դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

«Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

«Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին վիճաբանել են ԱԺ միջանցքում: Սիմոնյանը Մարուքյանին ասել է․ «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել, հարվածե՞լ են»:…

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սասուն Միքայելյանի դեմ

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սասուն Միքայելյանի դեմ

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով…

«Էդմոնը վտանգավոր ու կեղտոտ խաղ է խաղում»․ Լյովա Եղիազարյան

«Էդմոնը վտանգավոր ու կեղտոտ խաղ է խաղում»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում էի Էդմոնի ուղիղ եթերը: Վտանգավոր, շատ վտանգավոր խաղ է խաղում: Կեղտոտ խաղ: Սկսում եմ մտածել, որ գնան նոր պրովոկացիայի՝ եղբորը ծեծել տան ու մեղքը բարդեն Սասունի, կամ երկրապահի տղաների վրա»:

Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը․ Լիլիթ Մակունց

Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա…