Սերբիա

Սերբիան Հայաստանին մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն կցուցաբերի

Սերբիան Հայաստանին մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն կցուցաբերի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի…

Այսուհետ ՀՀ-ի ու Սերբիայի քաղաքացիները փոխադարձաբար կկարողանան առանց մուտքի վիզայի այցելել Հայաստան և Սերբիա

Այսուհետ ՀՀ-ի ու Սերբիայի քաղաքացիները փոխադարձաբար կկարողանան առանց մուտքի վիզայի այցելել Հայաստան և Սերբիա

Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար կսահմանի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարությունը հավանություն է տվել «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» Արտգործնախարարության առաջարկին: Փոխարտգործ նախարար Ավետ…

Սերբիայի կառավարությունը վերացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար

Սերբիայի կառավարությունը վերացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար

Սերբիայի կառավարությունը որոշել է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական ​​ուղևորություններ դեպի Սերբիա: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի…

Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը

Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը

Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը` «Crown» երգով։ Բոժովիչը դարձել է Սերբիայի ազգային ընտրության հաղթող: Երգչուհին հայտարարել է, որ երգը գրված չի եղել հատուկ «Եվրատեսիլի» համար: Նշվում է, որ Նևենա Բոժովիչն արդեն…

Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել նախագահի դեմ

Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել նախագահի դեմ

Բելգրադի կենտրոնում հունվարի 19֊ին բազմամարդ երթ է անցկացվել նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով։ Ցույցին մասնակցել է առնվազն 10,000 մարդ։ Ավելի վաղ՝ հունվարի 18֊ին, ցույցեր են անցկացվել նաև Նովի Սադ, Նիս և մի շարք այլ քաղաքներում։ Անցած երկու ամիսների ընթացքում Սերբիայում պարբերաբար բողոքի…

Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը

Կրեմլը մեկնաբանել է Սերբիայում Պուտինի դեմ մահափորձը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատմել է, որ Սերբիան միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի անվտանգությունն ապահովելու համար: «Ես կցանկանայի ասել, որ սերբական կողմը հավաստիացնում է, որ այցի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները ձեռնարկվում են, համապատասխան…

Բողոքի ցույցեր են իրականացվում Սերբիայի նախագահի դեմ

Բողոքի ցույցեր են իրականացվում Սերբիայի նախագահի դեմ

«Դադարեցրեք դավաճանությունը, պաշտպանեք Սահմանադրությունն ու այն վերադարձրեք ժողովրդին» պաստառներով այսօր Բելգրադում հազարավոր մարդիկ բողոքի երթի էին դուրս եկել։ Ցուցարարները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են դադարեցնել բռնությունները լրագրողների և ընդդիմադիր գործիչների դեմ։…

Կոսովոն 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա

Կոսովոն 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա

Կոսովոյի իշխանությունները 100-տոկոսանոց մաքսատուրք են սահմանել Սերբիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից ներկրվող ապրանքների համար: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը: Մաքսատուրքը տարածվում է բոլոր ապրանքների վրա՝ բացառությամբ երկու երկրներում արտադրվող միջազգային…

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցություններն ընդհատվել են

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցություններն ընդհատվել են

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների՝ Եվրամիության կողմից հովանավորվող բանակցությունները ընդհատվել են։ Երեկ Բրյուսելում մեկ ժամից քիչ տևած բանակցություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, որ Կոսովոն պետք է նախևառաջ չեղարկի վերջերս սահմանված մաքսատուրքը։ «Ոչ մի երկխոսություն…

Կոսովոն մաքսատուրք է սահմանում Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա

Կոսովոն մաքսատուրք է սահմանում Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա

Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։ Վարչապետ Ռամուշ Հարադինայը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մեր նոր…