բողոք

Ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ ցուցարարների

Ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ ցուցարարների

Երևանի Արցախի փողոցում ոստիկանությունը բերման է ենթարկել վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի քայլերթ իրականացնող ցուցարարների։ Ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին: Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ…

Բերման են ենթարկվել բողոքի ակցիաների կազմակերպիչները

Բերման են ենթարկվել բողոքի ակցիաների կազմակերպիչները

Այսօր առավոտյան՝ Արցախի փողոցից ոստիկանները բերման են ենթարկել խաղաղ երթ իրականացնող բողոքի ակցիայի կազմակերպիչներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին։ Ոստկանությունից հայտնում են, որ չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն է հայտնել «հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»: Փոխանցում…

Բերման է ենթարկվել 102 քաղաքացի

Բերման է ենթարկվել 102 քաղաքացի

Ապրիլի 21-ին Նոր Նորքում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է։ Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են Հանրապետության հրապարակում։ Ոստիկանությունից հաղորդում են, որ Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 102 քաղաքացի: Խաղաղ ցույցը…

Բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում․ «Իմ քայլ» նախաձեռնություն

Բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում․ «Իմ քայլ» նախաձեռնություն

«Իմ քայլ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում բարձրաձայնում է «բնակչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողությունների» մասին: Փոխանցում է Ազատություն-ը։ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին…

Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացու հետ

Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացու հետ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ: Փոխանցում է 168.am-ը։ Լ. Ս.-ն հայտնել է, որ երբ ամուսինը հետիոտնին…

Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը

Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել է Մյասնիկյան պողոտա: Պայքարող ցուցարաները փակել են դեպի Բագրատաշենի անցակետ…

Ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան

Ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան

Վարչապետի Բաղրամյան 26-ի նստավայրի հարևանությամբ իրավապահները ամբողջությամբ փակել են Բաղրամյան պողոտան: Փշալարերի հետևում զրահատեխնիկա է տեղակայված: Բաղրամյան - Օրբելի խաչմերուկում երթևեկությունը կիսով չափ սահմանափակված է: Ոստիկանությունից հաղորդում են, որ այսօր Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության…

Նոր Նորքում խաղաղ երթի մասնակիցները բռնության են ենթարկվել․ ոստիկանությունն անցել է անընդունելի և անմարդկային գործողությունների

Ապրիլի 21-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Այսօր առավոտյան Նորք Նորք վարչական շրջանում ակտիվիստների նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության կողմից։ Խաղաղ ցույցի մասնակիցները քայլերթի ժամանակ ծեծի են ենթարկվել, որոշները ձերբակալվել…

Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել

Քիչ առաջ ժամը 14:52 Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք և բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաև փորձել է խլել տեսախցիկը: Լրագրողը լուսաբանում…