դպրոց

Հայաստանում սրտի գործիքային հետազոտության հայ-ֆրանսիական դպրոց կբացվի

Հայաստանում սրտի գործիքային հետազոտության հայ-ֆրանսիական դպրոց կբացվի

Ֆրանսիայից ժամանած մասնագետները Երևանում կայացած գիտաժողովի ժամանակ պատմել են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ոլորտում ԿՏ ու ՄՌՏ անգիոգրաֆիայի դերի մասին։ Գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ու սրտանոթային վիրաբուժական ծառայության հարցերով…

Կայացել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը

Կայացել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը

Երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ջրացատկի Հայաստանի Հանրապետության առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի համար (մեծահասակներ, պատանիներ, կրտսեր պատանիներ և սկսնակներ): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության…

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին առնչվող դեպքով քրգործ է հարուցվել

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին առնչվող դեպքով քրգործ է հարուցվել

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենին առնչվող դեպքով՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Այդ հոդվածով նախատեված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ…

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարական է տվել: Նա մեղադրվում է՝ վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին և երթերին դպրոցի աշակերտների մասնակցությունն արգելելու, իրավունքների խախտման, անօրինական դրամահավաքների մեջ։ Ցույցերի օրերին Ազիզյանը աշակերտներին փակել…

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը դարձել է Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն

Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը դարձել է Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն

Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը հաղթող է ճանաչվել: Նա 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավել առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի…

«Այբ» դպրոցում Ucom Digital Lab թվային լաբորատորիա է բացվել

«Այբ» դպրոցում Ucom Digital Lab թվային լաբորատորիա է բացվել

Ucom ընկերության ֆինանսավորման շնորհիվ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab թվային լաբորատորիա է ստեղծվել, որը նախատեսված է երրորդից-տասներորդ դասարանցիների համար։ Եվ արդեն կայացել է բացման արարողությունը։ Թվային լաբորատորիան թույլ կտա երեխաներին բացահայտել իրենց տաղանդն ու ներուժը: Այստեղ աշակերտները…

Շվեդական դպրոցում արգելվել են տնային առաջադրանքները

Շվեդական դպրոցում արգելվել են տնային առաջադրանքները

Շվեդիայի հյուսիսային Բուդեն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը ժամանակավորապես՝ ապրիլ ամսվա ընթացքում, արգելել է տնային առաջադրանքները, ստուգողական աշխատանքներն ու քննությունները, որը պայմանավորված է աշակերտների առողջության համար ղեկավարության անհանգստությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ռիանովոստի-ն։ Այս…

Հայկական արտադրության դպրոցական տետրերի արտադրությունն աճ է գրանցել

Հայկական արտադրության դպրոցական տետրերի արտադրությունն աճ է գրանցել

2018թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 41 տոննա դպրոցական տետր: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Համաձայն վերոնշյալ տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տետրերի արտադրությունն աճել է 3.8%-ով: Մասնավորապես, 2017թ․-ի հունվար-փետրվար…

Ավստրիայում հնարավոր է արգելվի հիջաբ կրել մանկապարտեզներում և տարրական դպրոցներում

Ավստրիայում հնարավոր է արգելվի հիջաբ կրել մանկապարտեզներում և տարրական դպրոցներում

Ավստրիայի փոխկանցլեր, քաղաքացիական ծառայության և սպորտի նախարար Հայցն-Քրիսթիան Շտախեն առաջարկել է արգելել հիջաբի կրումն ավստրիական մանկապարտեզներում և տարրական դպրոցներում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Շտրախեյի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում հիջաբ կրելու արգելքը, ինչպես նաև…

Ֆրանսիայի պարտադիր դպրոցական կրթական համակարգում փոփոխություններ են կատարվել

Ֆրանսիայի պարտադիր դպրոցական կրթական համակարգում փոփոխություններ են կատարվել

2019թ․-ից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով դպրոցական կրթությունը կսկսեն երեք տարեկան հասակից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այսուհետև բոլորի համար պարտադիր կդառնան «մայրական դպրոցները»՝ մանկապարտեզները, ուր առանց այդ էլ ծնողների մեծամասնությունը կամավոր կերպով…