զինծառայող

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։…

«ԶՈւ-երի զինծառայողներին, ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն». Արծրուն Հովհաննիսյան

«ԶՈւ-երի զինծառայողներին, ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է «168 Ժամ» թերթում հրապարակված այն տեղեկություններին, որ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս…

Ստամբուլի կենտրոնում ավիավթարի հետևանքով երեք թուրք զինծառայող է զոհվել

Ստամբուլի կենտրոնում ավիավթարի հետևանքով երեք թուրք զինծառայող է զոհվել

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով երեք թուրք զինծառայող է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Ստամբուլի ասիական հատվածի Սանջակթեփե թաղամասում: CNN Turk հեռուստաընկերության տարածած տեսագրությունից դատելով՝ վթարված ուղղաթիռը ընկել է փողոցներից մեկի…

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ: Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության…

Փաշինյանի առաջարկը․ Զինվորի բնակվարձի փոխհատուցումն ուղղել հիփոթեքով տուն գնելուն

Փաշինյանի առաջարկը․ Զինվորի բնակվարձի փոխհատուցումն ուղղել հիփոթեքով տուն գնելուն

ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում հաստատվել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ…

«ՀՀ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո»․ Դավիթ Տոնոյան

«ՀՀ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո»․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում…

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ…

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊԱԾ կայքը։ Ըստ աղբյուրի՝ Հասանզադեն…

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և Արցախի զինված ուժերում 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և Արցախի զինված ուժերում 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից: Ըստ…

Անհայտ հանգամանքներում Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել

Անհայտ հանգամանքներում Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել

Երեկ ժամը 20:10-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 19-ամյա Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի…